ԱՄՆ-ում խոցված աերոստատն օդ է բարձրացել Չինաստանի Հայնան նահանգից

Լուրեր

27.04.2024 | 20:58
Հետաքրքիր է՝ Սևանի ափին ծիրանի ծառ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 20:37
Հայաստանում ժողովրդավարության մակարդակից գո՞հ եք. Փաշինյանը՝ քաղաքացուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 20:00
Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. Ժուռնալիստների միություն
27.04.2024 | 19:43
Վանաձորի և Գուգարքի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
27.04.2024 | 19:26
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
27.04.2024 | 19:02
Սյունիքում ավտոբուս է գլորվել ձորը. կան զոհեր և տուժածներ. ԹԱՐՄԱՑՎԱԾ
27.04.2024 | 19:00
Որպես որդի և ընկեր կորցրած մարդ` կողմ եմ խաղաղությանը, բայց ոչ այս գնով. Դավիթ Ամալյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 18:33
Սյունիքի մարզում մեքենաներ են բախվել. կա տուժած
27.04.2024 | 18:08
Հայաստանի և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն. ՀՀ նախագահ
27.04.2024 | 17:54
Տարածք կարող է լինել, բայց այդ տարածքը կարող է չլինել միջազգայնորեն ճանաչված. Փաշինյան
27.04.2024 | 17:46
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
27.04.2024 | 17:41
Երևանում առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի +33 աստիճանի
27.04.2024 | 17:12
Հայաստանի երեք մարզերում իրականացվել է գարնանային ծառատունկ
27.04.2024 | 16:43
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
27.04.2024 | 16:26
Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և Կոտայքի մարզում 24 ժամ ջուր չի լինի
Բոլորը

ԱՄՆ զինվորականները հետևել են կործանված չինական աերոստատի երթուղուն դրա մեկնարկից ի վեր։ Այս մասին հայտնել է The Washington Post-ը (WP)՝ վկայակոչելով մի քանի ամերիկացի պաշտոնյաների, որոնք տեղեկությունը տրամադրել են անանունության պայմանով:

Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ աերոստատը մեկ շաբաթ եղել է հսկողության տակ՝ մինչ հունվարի վերջին ներխուժել է ԱՄՆ օդային տարածք։ Այն օդ է բարձրացել Չինաստանի հարավում գտնվող Հայնան կղզու բազայից, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը:

Ըստ ամենայնի՝ սկզբում օբյեկտը շարժվել է դեպի ԱՄՆ-ի կողմից վերահսկվող Գուամ կղզի, որտեղ տեղակայված են մի քանի ամերիկյան ռազմաբազաներ, բայց հետո հանկարծակի շարժվել է դեպի հյուսիս, ասել են աղբյուրները: Ավելի ուշ այն թռել է Ալեուտյան կղզիների վրայով և Կանադայի երկինքով, որտեղից, ըստ երևույթին, ուժեղ քամիների պատճառով ներխուժել է ԱՄՆ օդային տարածք:

WP-ի փոխանցմամբ՝ վերլուծաբանները չեն բացառում, որ Չինաստանն իր «հետախուզական ապարատով» միտումնավոր չի ներխուժել ԱՄՆ մայրցամաքային տարածք։

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին ԱՄՆ ռազմական ինքնաթիռը խոցել է չինական աերոստատը Հարավային Կարոլինայի ափերի մոտ։ Չինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքները՝ ասելով, որ «հետազոտական աերոստատը շեղվել է կուրսից ֆորսմաժորային իրավիճակի պատճառով»։ Այս միջադեպը սրել է ԱՄՆ-ի և Չինաստանի՝ առանց այն էլ լարված հարաբերությունները։

Տաթև Ֆռանգյան