Աշխարհի բնակիչների մոտ կեսը աղտոտված օդ է շնչում

Աշխարհի բնակիչների մոտ կեսը աղտոտված օդ է շնչում

Երկրի մթնոլորտային աղտոտվածության թարմացված քարտեզի վերլուծությունը ցույց է տվել, որ մոլորակի բնակիչների մոտ 50%-ը այժմ փոշու եւ աերոզոլների շատ բարձր խտությամբ օդ է շնչում: Այս մարդկանց մեծ մասը ապրում է Աֆրիկայում եւ Հարավային Ասիայում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Climate and Atmospheric Science»-ին:

ԱՀԿ տվյալներով՝ ամեն տարի մթնոլորտի աղտոտման պատճառով մահանում է մոտ 7 միլիոն մարդ: Շատ հետազոտողներ ենթադրում են, որ մահերի փաստացի թիվը կարող է զգալիորեն ավելի մեծ լինել: Գիտնականները դեռ չեն եկել միասնական կարծիքի այն մասին, թե օդը աղտոտող նյութերի որ տեսակներն են հատկապես վտանգավոր մարդկանց եւ ընտանի կենդանիների առողջության համար:

Դրանց թվում է նաեւ օզոնը՝ գազ, որի մոլեկուլները բաղկացած են թթվածնի երեք ատոմից, ինչպես նաեւ բնական եւ արհեստական ծագման փոշու մասնիկներից: ԱՀԿ նորմերին համապատասխան, դրանց խտությունը օդի 1մ/խ-ում 10 մկգ ավելի չպետք է լինի: Սակայն աշխարհի շատ մեգապոլիսներում, հատկապես Ասիայի երկրներում, այս նորմերը միշտ չէ, որ պահպանվում են։

Ըստ հետազոտողների՝ այս հաշվարկները հաշվի են առել ոչ միայն այդպիսի աղտոտման մարդածին աղբյուրները, այլեւ այն, թե փոթորիկների եւ քամիների պատճառով անապատային (այդ թվում՝ Սահարայի) որքան շատ ավազ է ընկնում մթնոլորտի ստորին շերտեր: Այս մոդելի օգնությամբ բնապահպանները որոշել են վտանգավոր մասնիկների եւ աերոզոլների խտությունը Երկրի բոլոր տարածաշրջանների օդում եւ հաշվարկել են, թե որքան է այն փոխվել 2010 թվականից հետո:

Ընդ որում, վերջին տարիներին Եվրոպայի երկրներում, ԱՄՆ-ում, Մեքսիկայում եւ Կանադայում, ինչպես նաեւ Ռուսաստանում, Բրազիլիայում, Ավստրալիայում եւ Աֆրիկայի հարավի մի շարք երկրներում իրավիճակը զգալիորեն բարելավվել է: Ընդհանուր առմամբ, աերոզոլների եւ փոշու խտացումը համաշխարհային մակարդակով չի փոխվել: Գիտնականները դա վերագրում են զարգացող երկրներում դրանց խտացման կտրուկ աճին:

Հետազոտողները հուսով են, որ հավաքված տվյալները ինչպես ՄԱԿ-ի կառավարման մարմիններին, այնպես էլ առանձին պետությունների կօգնեն գնահատել իրենց բնապահպանական քաղաքականության արդյունավետությունը եւ հասկանալ, թե որ ուղու վրա այն պետք է դնել, որպեսզի նվազագույնի հասցվի իրենց բնակիչների առողջությանը սպառնացող վտանգը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում