Իսրայելի դեսպանին պետք է իր տեղը դնել

Օրերս Երևանում մի քանի անձ հավաքվել էին Գերեգին Նժդեհի արձանի մոտ, որի ընթացքում օգտագործել էին սիմվոլներ, որոնք աշխարհը ընկալում է, որպես նացիստական։ Այս միջադեպից հետո ՀՀ-ում Իսրայելի դեսպանը թվիթերյան գրառումով, դատապարտում է Գարեգին Նժդեհի հերոսացումը մեր երկրում և ՀՀ իշխանություններից պահանջում է «հաստատակամ դիրքորոշում ցուցաբերել»։

Իսրայելի դեսպանի այս հայտարարությունից անցել է մի քանի օր, բայց Հայաստանի ԱԳՆ-ն որևէ արձագանք չի տվել և դեսպանին իր արժանի տեղը ցույց չի տվել։ Նախ միջոցառումը իրականցրել են մի քանի ֆանատիկներ, որը կապ չունի Հայաստանի և հայ ժողովրդի հետ, երկրորդ  Իսրայելում հարյուրավոր հրեաներ հարձակումներ են գործում հայ համայնքի ներկայացուցիչների վրա, այդ թվում զինված հարձակումներ են գործում։ Եվ եթե ասելիք կա, ապա առաջին հերթին այն պետք է ասվի հրեական պետությանը։

Եվ որ ամենակարևորն է, դեսպանը բողոքում է Գարեգին Նժդեհի հերոսացման դեմ, այն պարագայում, երբ հայազգի այս գործիչը չի մասնակցել հրեաների կամ այլ ժողովուրդների դեմ ցեղասպանական գործողություններին, չի արդարացրել հրեաների կամ այլ ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանական գործողությունները։ Փոխարենը հրեական պետությունում կա Թուրքիայի նախագահ Մուստաֆա Քեմալի արձանը։

Հիշեցնենք, որ Քեմալը մարդ էր, որ հայերի ցեղասպանություն իրականացրած Օսմանյան Թուրքիայում զինվորական բարձր պաշտոն էր զբաղեցնում, իսկ արդեն նախագահության ընթացքում հերքում էր հայերի ցեղասպանության փաստը ու ոչնչացնում ցեղասպանությանը առնչվող վկայություններ։

Ակնհայտ է, որ Հայաստանին թշնամաբար վերաբերվող հրեական պետության դեսպանը իր պատասխանը պետք է ստանա և իր տեղն իմանա, հայ գործիչների մասին գնհատականներ հնչեցնելիս։